Մատչելիության հղումներ

Թուրքիան Իրանի հետ սահմանին 300 ապօրինի ներգաղթյալների է ձերբակալել


Աֆղանստանցի փախստականներ Թուրքիայում, հուլիս, 2021թ.
Աֆղանստանցի փախստականներ Թուրքիայում, հուլիս, 2021թ.

Թուրքիան Իրանի հետ սահմանին 300 ապօրինի ներգաղթյալների է ձերբակալել, մեծ մասը՝ Աֆղանստանից, հաղորդում է երկրի անվտանգության ծառայությունը։

Սահմանի այս հատվածում ներգաղթյալների հոսքն ավելացել է հատկապես վերջին շաբաթներին, երբ Ամերիկան սկսել է դուրս բերել միջազգային խաղաղապահ զորքը Աֆղանստանից, կառավարական ուժերի և թալիբների միջև բախումներն էլ վերսկսվել են։

Հունիսին Թուրքիայի, Աֆղանստանի ու Իրանի արտգործնախարարները հատուկ հանդիպում էին անցկացրել անվտանգության ու միգրացիայի հարցերով, թուրք դիվանագետները, սակայն, պնդում են, որ ներգաղթյալների հոսքը վերահսկելու առումով որևէ գործուն մեխանիզմ դեռ ներդրված չէ։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության հաշվարկներով՝ այս տարեսկզբից միայն Աֆղանստանի շուրջ 270 հազար բնակիչ ստիպված է եղել լքել բնակավայրը, ընդհանուր առմամբ, փախստականների թիվը հասնում է 3,5 միլիոնի։

XS
SM
MD
LG