Մատչելիության հղումներ

Բելառուսում մեկնարկում է ընդդիմության երկու առաջնորդների դատավարությունը


Բելառուսցի ընդդիմադիր Մարիա Կոլեսնիկովա, արխիվ

Այսօր Մինսկում մեկնարկում է Բելառուսի ընդդիմության երկու առաջնորդների՝ Մարիա Կոլեսնիկովայի և Մաքսիմ Զնակի դատավարությունը։ Երկուսն էլ ճաղերի ետևում են հայտնվել անցած տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից ու դրանց դեմ սկսված բազմահազարանոց բողոքի ցույցերից հետո։

Դատախազությունն ընդդիմադիրներին մեղադրում է իշխանությունը բռնազավթելու փորձի և ազգային անվտանգությանը սպառնացող հայտարարությունների համար։ Եթե մեղադրանքն ապացուցվի, նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։

Դատավարության մեկնարկին հաղորդվել է, որ քննությունն անցնելու է փակ դռների ետևում։

Արևմուտքը անցած տարվա նախագահական ընտրությունների արդյունքը չի ճանաչում և մի շարք պատժամիջոցներ է սահմանել նախագահ հռչակված Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ՝ ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների համար։

XS
SM
MD
LG