Մատչելիության հղումներ

Չեխիայում գնացքների բախման հետևանքով 3 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ


Երկաթուղային վթարը Չեխիայի արևմուտքում, 4-ը օգոստոսի, 2021թ.
Երկաթուղային վթարը Չեխիայի արևմուտքում, 4-ը օգոստոսի, 2021թ.

Չեխիայի արևմուտքում բախվել են ուղևորատար երկու գնացքներ, կան տասնյակ վիրավորներ, առնվազն երեք մարդ զոհվել է։

Ոստիկանության հաղորդմամբ, վթարվել են միջպետական՝ Պրահայից Մյունխեն ուղևորվող էքսպրեսն ու ներհանրապետական՝ Պլզեն-Դոմազլիցե գնացքը։

Պատճառների մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Հայտնի է, որ վիրավորներից չորսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանք հիվանդանոց են տեղափոխվել ուղղաթիռով, ևս յոթը վիրահատության կարիք ունեն։

Մեկ տարի առաջ հուլիսին նույնպես Չեխիայում նմանատիպ երկու պատահար էր գրանցվել, որոնց զոհ էին դարձել երեք մարդ, մի քանի տասնյակը՝ վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG