Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ընդդիմադիր Լյուբով Սոբոլի ազատությունը սահմանափակվել է


Ռուսաստանցի ըննդիմադիր Լյուբով Սոբոլը ոտքին ամրացված հսկողության սարքով, Պրեոբրաժենսկի շրջանի դատարան, Մոսկվա, 3 օգոստոսի, 2021թ.

Մոսկվայի Պրեոբրաժենսկի շրջանի դատարանը Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան Լյուբով Սոբոլին մեղավոր է ճանաչել «այս տարվա հունվարին ապօրինի հավաքի ընթացքում սանիտարական նորմերը խախտելու համար» և կայացրել է նրա ազատությունը 1,5 տարով սահմանափակելու վճիռ:

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը Ռուսաստանում ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»:

Դատարանի վճռով Սոբոլի ոտքին ամրացրել են հատուկ հսկողության սարք, որը թույլ կտա հետևել նրա տեղաշարժին: Դատախազը դատարանին խնդրել է Սոբոլին դատապարտել երկու տարվա ազատազրկման:

Լյուբով Սոբոլը չի ընդունում մեղադրանքը: Նրա փաստաբանը ներկայացրել է լեզվաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն, Սոբոլը սոցիալական ցանցում տեղադրած գրառումներով սանիտարական նորմերը խախտելու կոչեր չի արել:

Ըստ մեղադրող կողմի, հորդորելով հանրությանը մասնակցել ապօրինի հավաքին, ընդդիմադիր գործիչը մարդկանց ենթարկել է կորոնավիրուսով վարակվելու վտանգի:

«Ազատության սահմանափակումը հսկվելու է ոտքիս ամրացված հատուկ սարքով, եթե ես խախտեմ պահանջները, դատարանը կարող է խստացնել պատիժը», - ասել է Սոբոլը:

Այսօր դատական կարգադրիչները նրան հեռացրել են դահլիճից, քանի որ նա սկսել է հեռախոսով նկարահանել դատավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG