Մատչելիության հղումներ

«Բարսելոնա»-ն Մեսսիին նոր պայմանագիր է առաջարկում


«Բարսելոնա»-ի գերաստղ, արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսսին, արխիվ

«Բարսելոնա» կատալոնական ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ այս պահին ընթացքի մեջ են բանակցությունները ռմբարկու Լիոնել Մեսսիի հետ:

Արգենտինացի գերաստղի պայմանագրի ժամկետը հունիսի վերջին սպառվել է, նա ստացել է «ազատ գործակալի» կարգավիճակ և կարող է ինքնուրույն վճռել ապագան՝ մնալ «Բարսելոնա»-ում կամ տեղափոխվել որևէ ուրիշ ակումբ:

«Բարսելոնա»-ն, ըստ իսպակական մամուլի, Մեսսիին առաջարկում է հնգամյա նոր պայմանագիր ավելի ցածր աշխատավարձով, ինչը թույլ կտա դրա չափը համապատասխանեցնել Լա Լիգայի «արդար խաղի» պահանջներին:

34-ամյա Մեսսին համարվում է համաշխարհային ֆուտբոլի ամբողջ պատմության ընթացքում ամենատաղանդավոր մարզիկներից մեկը, նա վեց անգամ ստացել է մոլրակի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG