Մատչելիության հղումներ

Էբրահիմ Ռայիսին ստանձնեց Իրանի նախագահի պաշտոնը


Աշխատանքն ավարտած Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտոնը փոխանցում է նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիին, Թեհրան, 3 օգոստոսի, 2021թ.
Աշխատանքն ավարտած Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտոնը փոխանցում է նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիին, Թեհրան, 3 օգոստոսի, 2021թ.

Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր ստանձնել է պաշտոնը: Ինաուգուրացիայի հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, պաշտոնավարումն ավարտված նախագահ Հասան Ռոհանին և իսլամական հանրապետության այլ բարձրաստիճան ղեկավարներ:

Կարծր դիրքորոշմամբ հայտնի Ռայիսիի հաղթանակը հունիսի 18-ի նախագահական ընտրություններում կարող է բարդություններ առաջացնել միջուկային հարցի շուրջ Իրանի և միջազգային գերտերությունների բանակցություններում:

Իրավապաշտպան կազմակերպությունների փոխանցմամբ, Ռայիսին հաղթել է ընտրություններում, որոնց չեն մասնակցել որակազրկված թեկնածուներ, ովքեր կարող էին լուրջ մրցակիցներ լինել:

Ռայիսին մինչ այդ ղեկավարել է Իրանի Իսլամական Հանրապետության արդադադատության համակարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG