Մատչելիության հղումներ

Ավինյանը թողնում է փոխվարչապետի պաշտոնը, բայց կմնա ՔՊ վարչության անդամ


Տիգրան Ավինյանը թողնում է փոխվարչապետի պաշտոնը, սակայն կշարունակի մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Ավինյանը նշել է, որ նախընտրական պայքարին չի մասնակցել, պայմանավորված նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով:

«Մեր պայքարը հիմնված է ժողովրդավարության, ազատության, կոռուպցիայի բացառման սկզբունքների վրա: Այդ համատեքստում մեր պետության զարգացման այս փուլի առաջնահերթություն ենք դիտարկում ժողովրդավարության հաստատումն ու ամրապնդումը (ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ) և կոռուպցիայի բացառումը (անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ): Այս շարքում հիմնարար սկզբունք է նաև բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից: Կազմված նախընտրական ցուցակի դեպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր, և մենք որևէ ձևով չէինք շեղվում դրանից: Այնուհանդերձ, համոզված եմ, որ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը մնալու է մեր թիմի անբեկանելի սկզբունքը, իսկ հնարավոր ռիսկերը կառավարվելու են», - գրել է Ավինյանը:

Տիգրան Ավինյանը երեք տարիների աշխատանքը գնահատել է արդյունավետ՝ նշելով. «Իմ կողմից համակարգված ոլորտներում համոզված կերպով կարող եմ խոսել առաջընթացի մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG