Մատչելիության հղումներ

Հողագործները դարձյալ փակել էին Գյումրի - Երևան մայրուղին


Գյումրի - Երևան միջպետական մայուղին այսօր կրկին ոռոգման ջրի պահանջով փակել էին մի քանի համայնքների գյուղացիներ:

Ազատան ու Բենյամին համայնքներին այս անգամ միացել էին նաև Այգաբաց գյուղի հողագործները՝ պնդելով, որ իրենց հողատարածքներն էլ չեն ոռոգվում, և բերքը դաշտում չորանում է:

Ազատան ու Բենյամին համանքների հողատարածքների ոռոգումն ապահովվում է Կառնուտի ջրամբարից, որտեղ այս տարի պահանջված քանակի ջուր չկուտակվեց:

Անցած ամիս Ջրային պետական կոմիտեի նախագահը մի քանի օրով Շիրակի մարզում էր: Կարեն Սարգայանն ասում էր, որ իրենք պլան են մշակել թե ինչպես են լուծելու խնդիրը՝ այդպես էլ չգաղտանազերծելով, թե ինչպես:

Նախորդ ամիս Արփի լճից ջրամբարում կուտակված ջուրը սպառել են ու կրկին ոռոգման ջրի խնդիրը օրակագում է մի քանի գյուղերի համար:

Բերքը չորանում է, դժգոհում են ճանապարհը փակած գյուղացիները:

«Ոչ մի հարց էլ չի լուծվել։ Կարտոլի մշակումը պահանջում է, որ 5-6 անգամ ջրես։ Հակառակ դեպքում դու լուրջ վնաս կստանաս։ Զրո տոկոս վարկ ենք ստացել պետությունից, շնորհակալ ենք։ Վարկը ներդրել ենք մեր ծրագրով, հիմա մենք վարկը պիտի ետ տանք, պարտականություն ունինք, պայմանագիր ունինք։ Ի՞նչըխ ետ տանք, եթե մենք չեն կըրցե բերքը հասունացնենք։ Մենք վնաս ենք կրել, դաշտն էլ ապացույց, թող գան նայեն», - «Ազատությանն» ասաց բողոքավորներից մեկը։

Կարտոֆիլը թանկարժեք մշակաբույս է, և գյուղացու կրած վնասն էլ մեծ է: Պահանջում են հանձնաժողով կազմվի ու գան տեղում վնասը գնահատեն. - «Թող հանձնաժողով կազմեն, գան։ Այ, հիմա պիտի գան նայեն։ Մի ամիս հետո գան, արդեն ջուրն էլ պրծնի... կասեն, թե գիտես ինչ կա, լավ չես մշակել։ Հիմի թող գան»։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը եկավ գյուղացիների հետ հանդիպման: Թե ինչու է կրկին գյուղացին ոռոգման ջրի խնդրի առաջ կանգնել, ասաց այս պահին պիտի հասկանա, թե ինչի հետևանքով է, որ ոռոգման ջուրը գյուղացուն չի հասնում. - «Պարզաբանեն և զեկուցեն։ Էդ ամեն ինչին մի հատ ծանոթանամ, դրանից հետո նոր կերևա... Մի քանի հարց կա, որ զեկուցեն, հետո դրանից հետո կերևա էդ ջուրը չկա՞ր, թե՞ կար, տեղ չի հասել»։

Իսկ գյուղացին ասում է, որ սպասելու ժամանակ չունի, առանց այն էլ ոռոգումը ուշացել է:

XS
SM
MD
LG