Մատչելիության հղումներ

Պապիկյանը՝ փոխվարչապետ, Կարապետյանը՝ պաշտպանության, Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի, Մկրտչյանը՝ սոցապ նախարարներ


Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ է ստացել Սուրեն Պապիկյանին նշանակել փոխվարչապետ, Արշակ Կարապետյանին՝ պաշտպանության, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակա միջավայրի, Նարեկ Մկրտչյանին՝ սոցապ նախարարներ, տեղեկությունը «Ազատության»-ը փոխանցեց նախագահի հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Զոյա Բարսեղյանը։

Փոխվարչապետի պաշտոնում առաջադրված Սուրեն Պապիկյանը մինչ այդ կատարում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները, մյուս երեք նախարարներն այս պահին էլ, փաստացի, ղեկավարում են այդ գերատեսչությունները։

Ավելի ուշ նախագահը ստորագրեց համապատասխան առաջարկները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG