Մատչելիության հղումներ

Հաղորդվում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի դանակահարության մասին, վիճակը ծայրահեղ ծանր է


Երևանի քաղաքապետարանի շենքը

Օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Գալջյանը։

Նրա փոխանցմամբ, Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։

«Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին չեմ ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարեմ նախաքննության ընթացքին», - գրել է ավագանու անդամը՝ շեշտելով՝ խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում, որ իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն կատարվածը, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG