Մատչելիության հղումներ

Բայրամով. «Ադրբեջանը Թուրքիայի կողքին է և սատարում է հրդեհների դեմ պայքարում»


Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը, արխիվ

Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներն այսօր հեռախոսով քննարկել են Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարելու և փրկարարական աշխատանքներ կատարելու հարցը:

Բայրամովը հավաստիացրել է թուրք պաշտոնակցին, որ Ադրբեջանը Թուրքիայի կողքին է, և բոլոր կառույցները նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ սատարում են Թուրքիային:

«Ադրբեջանը պատրաստ է ցանկացած տեսակի օգնություն ցույց տալ Թուրքիային»,- ասել է Բայրամովը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, երկու նախարարները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG