Մատչելիության հղումներ

Բուժաշխատողների մեծ ցույց Բուդապեշտում


Հունգարացի բուժաշխատողների բոցոքի ցույցը, Բուդապեշտ, 31 հուլիսի, 2021թ.

Հունգարիայի հիվանդանոցներում աշխատող հազարավոր բուժքույրեր և բուժակներ երեկ մայրաքաղաք Բուդապեշտում բողոքի ցույց են անցկացրել և պահանջել են ավելացնել աշխատավարձն ու բարելավել աշխատանքային պայմանները:

Հունգարիայի առողջապահության համակարգում կարող է լուրջ ճգնաժամ սկսվել, քանի որ մեծ թվով բուժաշխատողներ, ըստ վերջերս անցկացված հարցման արդյունքների, մտածում են ավելի լավ եկամուտ ստանալու նպատակով արտասահման տեղափոխվելու մասին:

Բուժաշխատողների երեկվա բողոքի ակցիային ի նշան համերաշխության մասնակցել են հունգարական մի շարք արհմիությունների մեծ խմբեր:

Ցուցարարները երեկ ասել են, որ COVID-19 համավարակն էլ ավելի է վատթարացրել բուժաշխատողների աշխատանքի պայմանները:

Բուժաշխատողները Հունգարիայի կառավարությունից պահանջում են ռոճիկների ավելացում և աշխատանքային ժամերի կրճատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG