Մատչելիության հղումներ

«Դելտա» տարբերակի տարածումը վտանգի տակ է առնում համավարակի դեմ պայքարում դժվարությամբ ձեռքբերված նվաճումները


ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի «դելտա» տարբերակի արագ տարածումը վտանգի տակ է դնում համավարակի դեմ պայքարում մեծ դժվարությամբ ձեռքբերված նվաճումները:

Այդ մասին ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Միաժամանակ նա նշել է, որ պատվաստանյութերն արդյունավետ են նաև «դելտայի» դեմ:

ԱՀԿ մասնագետների փոխանցմամբ, անցած 4 շաբաթվա ընթացքում ախտահարումների թիվն ավելացել է 80 տոկոսով:

Աֆրիկայի մայրցամաքում, որտեղ պատվաստված է բնակիչների ընդամենը 1.5 տոկոսը, մահացությունն է ավելացել 80 տոկոսով:

Կորոնավիրուսի «դելտա» տարբերակն արձանագրվել է 132 երկրներում և դարձել է համաշխարհային գերիշխող շտամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG