Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի ոստիկանության նկատմամբ


Կուբայի ոստիկանությունը ձերբակալում է բողոքի ակցիաների մասնակիցներին, Հավանա, 12 հուլիսի, 2021թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Կուբայի ոստիկանության և դրա երկու ղեկավարների նկատմամբ:

Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ այդ որոշումն է ընդունել այն բանից հետո, երբ Կուբայի ոստիկանությունը բիրտ ուժի է դիմել և ծեծի է ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին:

Բայդենը հանդիպել է Միացյալ Նահանգներում բնակվող կուբացիներին և հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել Հավանայի ռեժիմի նկատմամբ:

«Ես ուզում եմ, որ կուբացի ամերիկացիներն իմանան, որ մենք տեսնում ենք ձեր ցավը, լսում ենք ձեր ձայնը, զգում ենք ձեր ազատության կարոտը: Միացյալ Նահանգները հստակ միջոցներ կձեռնարկի Կուբայի ժողովրդի արդար պահանջն առաջ տանելու համար»,- ասել է Բայդենը:

Կուբայում վերջին շաբաթների ընթացքում պարբերաբար տեղի են ունենում բողոքի ակցիաներ երկրում սոցիալական կացության կտրուկ վատթարացման կապակցությամբ:

Կուբայում նկատելի է պարենի և կենսական նշանակության այլ ապրանքի պակաս: Նախագահ Միգուել-Դիաս Կանելի կոմունիստական վարչակարգը պնդում է, թե բողոքները Միացյալ Նահանգներն է կազմակերպել: Հարևան մի շարք երկրներ մարդասիրական օգնություն են ուղարկում Կուբա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG