Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ նախագահը Փաշինյանին վստահեցրել է, որ կազմակերպությունը կշարունակի ջանքերը` հումանիտար խնդիրների կարգավորման ուղղությամբ


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթըր Մաուրերի հետ զրույցում որպես հրատապ խնդիր շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը։

Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելով դատական գործընթացներ սկսելու փաստի, գերության մեջ պահվող անձանց ճշգրիտ թիվը թաքցնելու հանգամանքի վրա։

Նիկոլ Փաշինյանն անթուլատրելի է համարել Ադրբեջանի գործելակերպը՝ համարելով այն միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում։

Պարոն Մաուրերը հավաստիացրել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը` հումանիտար բնույթի խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG