Մատչելիության հղումներ

Covid-19. Իսրայելում սկսվել է 60-ն անց քաղաքացիներին պատվաստանյութի երրորդ դեղաչափը ներարկելու ծրագիրը


Նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն

Իսրայելում սկսվել է վաթսունն անց քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը ներարկելու ծրագիրը, որն առաջինն է աշխարհում։

«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով մեծածավալ ուսումնասիրություննեիի և հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև վարակի «դելտա» տարբերակի տարածվածության վտանգը»,- հայտարարել է վարչապետ Նաֆտալի Բեննեթը։ Կառավարությունը խոստանում է նաև ծրագրի ընթացքի և արդյունքների մասին տվյալները փոխանցել Միացյալ Նահանգներ, որտեղ արդեն համաճարակի դեմ պայքարի մասնագետները կորոշեն՝ արժե արդյոք կիրառել իսրայելական այս փորձը։

Առաջիններից մեկը երրորդ դեղաչափը ստացել է նախագահ Իցհակ Հերցոգը, մեկ ժամ անց՝ նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Ընդհանուր առմամբ, Իսրայելը համարվում է առաջատարներից մեկն աշխարհում պատվաստումների թվով. վերջին տվյալներով` երկրում լիովին պատվաստված է չափահաս բնակչության 55 տոկոսից ավելին։

XS
SM
MD
LG