Մատչելիության հղումներ

Կրեմլում պնդում են, որ Մոսկվան ուշի ուշով հետևում է Վրաստանում անցկացվող Agile Spirit 2021 զորավարժությունների ընթացքին


Agile Spirit 2021 զորավարժությունները Վրաստանում, 28-ը հուլիսի, 2021թ.

«Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժություններին», - այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակը։

«Մոսկվայի համար շատ կարևոր է, որպեսզի այս զորավարժությունների սցենարը մեր երկրի դեմ քողարկված որևէ գործողություն չենթադրի։ Դրա հետ մեկտեղ, այդ սցենարները գրվում են ՆԱՏՕ-ում, իսկ մենք գիտենք, որ այդ դաշինքում չեն թաքցնում, թե ով է իրենց թիվ մեկ հակառակորդը», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

ՆԱՏՕ-ի հովանու ներքո Վրաստանում անցկացվող Agile Spirit 2021 զորավարժությունները մեկնարկել են հուլիսի 26-ին։ Դրանց մասնակցում է դաշինքի անդամ և գործընկեր 17 պետությունների 2500 զինծառայող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG