Մատչելիության հղումներ

Կառավարությունը մոտ 3,5 մլրդ դրամ հատկացրեց Sinopharm և Pfizer պատվաստանյութերի գնման համար


Pfizer-BioNTech պատվաստանյութի սրվակներ, արխիվ
Pfizer-BioNTech պատվաստանյութի սրվակներ, արխիվ

Հայաստանի կառավարությունը 3 միլիարդ 459 միլիոն դրամ (մոտ 72 միլիոն դոլար) տրամադրեց կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm և ամերիկա-գերմանական Pfizer ընկերությունների պատվաստանյութերի գնման համար։ Որոշումը գործադիրը կայացրեց այսօրվա նիստում։

Հիշեցնենք, Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ երեք տեսակի պատվաստանյութ՝ ռուսական Sputnik V, բրիտանա-շվեդական AstraZeneca և չինական CoronaVac։

Ինչպես կառավարության նիստի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մինչ օրս երկրում պատվաստվել է շուրջ 163 հազար մարդ։

XS
SM
MD
LG