Մատչելիության հղումներ

Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը հաջորդ շաբաթ համատեղ զորավարժություններ կանցկացնեն


Տաջիկստան - Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստի մասնակիցները, Դուշանբե, 28-ը հուլիսի, 2021թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր Դուշանբեում ասել է, որ Աֆղանստանում իրավիճակի սրացմանն արձագանքելու նպատակով Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը հաջորդ շաբաթ համատեղ զորավարժություններ կանցկացնեն Տաջիկստանի և Ուզբեկստանի տարածքում։

Շոյգուն մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին։ Այդ կազմակերպության անդամ են Ռուսաստանը, Չինաստանն ու Կենտրոնական Ասիայի չորս երկիր։

Աֆղանստանի ներսում «Թալիբան» շարժման հարձակումները սկսվելուց ի վեր Ռուսաստանը լրացուցիչ զինտեխնիկա է տեղափոխում Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանային շրջանում տեղակայված ռուսական ռազմակայան։

XS
SM
MD
LG