Մատչելիության հղումներ

Լևերկուզենի քիմիական գործարանի տարածքում հուժկու պայթյուն է որոտացել


Գերմանիա - Պայթյունը Լևերկուզենի քիմգործարանում, 27-ը հուլիսի, 2021թ.

Գերմանիայում՝ Լևերկուզեն քաղաքի քիմիական գործարանում տեղի է ունեցել հուժկու պայթյուն, որը չափազանց վտանգավոր կացություն է ստեղծել: Պայթյունը Currenta GmbH & Co. OHG գերմանական ընկերության ղեկավարած արտադրամասի թափոնների վերամշակման հատվածում որոտացել է տեղական ժամանակով առավոտյան 9:30-ին:

Քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ են արել դուրս չգալ տներից և այլ փակ շինություններից ու փակել բոլոր պատուհանները:

Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ, ևս 4 աշխատող ծանր վնասվածքներ են ստացել, 5 մարդ համարվում է անհետ կորառ: Այս պահին դեռ հայտնի չէ, թե ինչն է դարձել պայթյունի պատճառը:

Հարևանությամբ գտնվող Քյոլն քաղաքի ոստիկանները փակել են դեպի Լևերկուզեն տանող մայրուղիները և բոլոր վարորդներին կոչ են արել շրջանցել այդ տարածքը: Ըստ բնակիչների, պայթյունի արձագանքը մեծ հեռավորությունից է լսվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG