Մատչելիության հղումներ

Լև Լեշչենկոյի այցը Վրաստան սկանդալի պատճառ է դարձել


Երգիչ Լև Լեշչենկոն և նրա կինը, արխիվ
Երգիչ Լև Լեշչենկոն և նրա կինը, արխիվ

Ռուսաստանցի երգիչ Լև Լեշչենկոյի այցը Վրաստան սկանդալի պատճառ է դարձել։ Նախօրեին Լեշչենկոյի՝ Վրաստանի տարածքում գտնվելու մասին հայտարարել էր ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիան։

Նրա խոսքով` Լեշչենկոն գտնվել է Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում, որտեղ հանդիպել է Վրաստանի կենտրոնական իշխանության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ «Լեշչենկոն չի կարող գտնվել Վրաստանի տարածքում, քանի որ նա խախտել է «Օկուպացիայի մասին օրենքը»։ Այն բանից հետո, երբ նա տարիներ առաջ ելույթներով հանդես էր եկել Աբխազիայում, նրա մուտքը Վրաստան օրենքով փակ է», - հայտարարել է Գվարամիան։

Վրաստանի ՆԳ նախարարությունը հաստատել է, որ Լեշչենկոն գտնվել է Վրաստանի տարածքում, սակայն արդեն լքել է երկրի տարածքը։ «Սահմանին իրականացված անձնագրային ստուգման ընթացքում որևէ խախտում չի հայտնաբերվել», - պնդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG