Մատչելիության հղումներ

Փաշինյանը և արտախորհրդարանական ուժերի ղեկավարներն առաջին նիստն են անցկացրել


Կայացել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստը` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցությամբ:

Նիստին ներկա են եղել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Կառավարության հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանը ողջունել է ժողովի մասնակիցներին` մաղթելով հաջող ու արդյունավետ քննարկումներ:

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո գործադիրի ղեկավարը սկսեց հանդիպումները ԱԺ չանցած ուժերի հետ, որոշվեց ձևավորել համագործակցության խորհրդակցական ժողով:

XS
SM
MD
LG