Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյան. ՀՀ-ն պատրաստ է ներգրավվել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում


Հայաստանի արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ու Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ արցախյան պատերազմի հումանիտար հետևանքների հաղթահարման ուղիները։

Արտգործնախարարության հաղորդմամբ` վերահաստատվել է Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առանց նախապայմանների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը:

Արմեն Գրիգորյանը ԵԽ-ում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, միաժամանակ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող մոտեցումների հիման վրա, որոնք վերահաստատում են համանախագահության կողմից մշակված սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը, ներգրավվելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG