Մատչելիության հղումներ

2032-ի ամառային Օլիմպիադան հյուրընկալելու է ավստրալական Բրիսբենը


Ավստրալիա - Բրիսբենի համայնապատկեր, արխիվ

2032 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ավստրալական Բրիսբեն քաղաքում։ Այսօր Տոկիոյում քվեների 72 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ նման որոշում է կայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ):

Բրիսբենը առաջադրված միակ թեկնածու քաղաքն էր։ 2019 թվականին ՄՕԿ-ը արմատական փոփոխության ենթարկեց Օլիմպիական խաղերը հյուրընկալող քաղաքների ընտրության կարգը։ Այսուհետ որոշումը կայացվում է ոչ թե տարբեր քաղաքների միջև ընթացող ընտրարշավի, այլ Օլիմպիական կոմիտեի կողմից անցկացվող խորհրդակցությունների միջոցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG