Մատչելիության հղումներ

«Պատիվ ունեմ»-ը վերցնում է մանդատները


Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը ևս որոշել է վերցնել պատգամավորական մանդատները, «Ազատության»-ը փոխանցեց դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը։

Ավելի վաղ «Հայաստան» դաշինքն էր հայտարարել մանդատներից չհրաժարվելու որոշման մասին։ Ի տարբերություն «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի, «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, գոնե այս պահին, հակված է դառնալ պատգամավոր։

«Այս պահի դրությամբ ինքնաբացարկի որևէ դիմում չկա։ Առաջին 7 համարը սպասվում է, որ պետք է ներկայացված լինի խորհրդարանում, ի դեպ, մինչև ժամը 18-ը դեռ ժամանակ կա, բայց, ամեն դեպքում, ինքնաբացարկի դիմումներ չեն սպասվում։ Մենք չունենք տեղեկություն որևէ մեկի ցանկության մասին ինքնաբացարկի դիմում ներկայացնելու։ Այսինքն՝ սպասվում է, որ այո՛, առաջինից 7-ը կլինեն», - ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը։

Ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը այսօր է, ամենայն հավանականությամբ վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կբաշխի պատգամավորական մանդատները, որոնցից 71-ը բաժին կհասնի «Քաղաքացիական պայմանագրին», 29-ը՝ «Հայաստան» դաշինքին, 7-ը՝ «Պատիվ ունեմին»։ Ո՞վ է լինե լինելու խմբակցության ղեկավարը, ո՞վ՝ քարտուղարը, Սոս Հակոբյանը վստահեցրեց, թե այս պահին որոշում չունեն։

XS
SM
MD
LG