Մատչելիության հղումներ

Աշխարհի ամենահարուստ մարդը տիեզերք է ուղևորվել իր ընկերության տիեզերանավով


Աշխարհի ամենահարուստ մարդը` Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ուղևորվել է տիեզերք` սեփական ընկերության տիեզերանավով:

Միլիարդատեր գործարարի հետ ճամփորդության են մեկնել նաև նրա հարազատ եղբայրը, ինչպես նաև պատմության մեջ ամենաերիտասարդ ու տարեց տիեզերագնացները` Nasa -ի 82-ամյա վետերան Ոուոլի Ֆանկն ու 18-ամյա ուսանող Օլիվեր Դեմենը:

Թռիչքը տևել է մոտ 11 րոպե, Բեզոսն ու անձնակազմի մյուս անդամները բարեհաջող վերադարձել են Երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG