Մատչելիության հղումներ

Թուրքիան բերման է ենթարկում աֆղանցի փախստականներին


աֆղանցի փախստականներ, արխիվ
աֆղանցի փախստականներ, արխիվ

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ վերջին 48 ժամվա ընթացքում Իրանին սահմանակից Վանի նահանգում բերման է ենթարկել 133 անփաստաթուղթ միգրանտների։ Հուլիսի 17-ին բերման են ենթարկել 73 աֆղանցի փախստական, հուլիսի 18-ին՝ ևս 60 անօրինական միգրանտների, որոնցից 59-ը աֆղանցի է։

Անցած ամսին Թուրքիայի, Աֆղանստանի և Իրանի արտգործնախարարները հանդիպել էին քննարկելու միգրացիոն խնդիրների շուրջ համագործակցությունը՝ մտահոգություն հայտնելով, որ միջազգային ուժերի Աֆղանստանից դուրս բերելու հետևանքով միգրացիոն հոսքերը աճելու են։

ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարվա հունվարից 270 հազար աֆղանցի է տեղահանվել, որոնց ընդհանուր թիվն անցել է 3,5 միլիոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG