Մատչելիության հղումներ

Բրիտանիայի վարչապետը ինքնամեկուսացվել է


Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու ֆինանսների նախարար Ռիշի Սունակը 10 օրով ինքնամեկուսացվել են, երբ պարզվեց` նրանք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձնավորության հետ։ Վերջինիս անունը չի նշվում, բայց նախօրեին առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հայտնել էր, որ իր թեստը դրական պատասխան է տվել։

Sunday Times-ը գրել է, որ Ջոնսոնը հուլիսի 16-ին երկարատև հանդիպում է ունեցել Ջավիդի հետ։

Ավելի վաղ Բրիտանիայի կառավարությունը հայտնել էր հուլիսի 19-ից գրեթե բոլոր սահմանափակումները վերացնելու մտադրության մասին, չնայած Բրիտանիայում վերջին շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է, օրական հասնելով շուրջ 50 հազարի։

Անցած շաբաթ, կառավարության կողմից ստեղծված հավելվածը ավելի քան կես միլիոն մարդու հանձնարարել է ինքնամեկուսանալ, ինչն աշխատուժի պակաս է առաջացրել։ Լոնդոնի մետրոպոլիտենի ուղղություններից մեկը հուլիսի 17-ին դադարեցրել է աշխատանքը աշխատողների պակասի պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG