Մատչելիության հղումներ

Պակիստանում Աֆղանստանի դեսպանի դուստրը առևանգվել ու խոշտանգումների է ենթարկվել


Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Պակիստանում Աֆղանստանի դեսպանի դուստրը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ Իսլամաբադում հուլիսի 16-ին առևանգվել ու մի քանի ժամ խոշտանգումների է ենթարկվել։

Ըստ Աֆղանստանի ԱԳՆ-ի այսօրվա հաղորդագության՝ Սիլսիլա Ալիխիլը անհայտ մարդկանց կողմից առևանգվել է տուն վերադառնալու ճանապարհին։

Պաշտոնական Քաբուլը խստորեն դատապարտել է այդ նողկալի արարքը և խորը մտահոգություն հայտնել Պակիստանում իր դիվանագետների, նրանց ընտանիքների անդամների, աֆղանական քաղաքական և հյուպատոսական առաքելության անդամների անվտանգության կապակցությամբ։ Պակիստանի կառավարությանը կոչ է արվել հնարավորինս արագ հայտնաբերել դեսպանի դստեր վրա հարձակվողներին և պատժել նրանց, ինչպես նաև ապահովել աֆղանցի դիվանագետների անվտանգությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG