Մատչելիության հղումներ

APEC-ի առաջնորդները խոստացել են կրկնապատկել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում


Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) առաջնորդները, ներառյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի նախագահները հեռավար անցկացված տեսահամաժողովում խոստացել են կրկնապատկել ջանքերը COVID-19 համավարակի ճգնաժամը հաղթահարելու համար։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հուլիսի 16-ին անցկացված համաժողովին ուղիղ կապով չի մասնակցել, ձայնագրված տեսաուղերձով նա խոստացել է վակցինայի 500 միլիոն չափաբաժին տրամադրել զարգացող երկրներին։

Անցած ամիս այս կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները համաձայնել են վերանայել սահմանային որոշ խնդիրներ՝ կորոնավիրուսի դեմ վակցինայի ու դրան առնչվող բժշկական պարագաների միջազգային տեղափոխումները արագացնելու համար, բայց նրանք հրաժարվել էին հանել մաքսատուրքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG