Մատչելիության հղումներ

Թբիլիսիում խուզարկել են ազգայնական բողոքի ակցիաների կազմակերպիչների բնակարանները


Բողոքի ակցիա Վրաստանում, Թբիլիսի, հուլիս
Բողոքի ակցիա Վրաստանում, Թբիլիսի, հուլիս

Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացրել հուլիսի 5-ին Թբիլիսիում անցկացված ազգայնական բողոքի ակցիաների կազմակերպիչների բնակարաններում։

Վրացական աղբյուրների փոխանցմամբ` խուզարկվել են «Այլընտրանքային Վրաստան» շարժման ղեկավար Կոնստանտին Մարգոշիայի, «Բարոյականություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Գուրամ Փալավանդաշվիլիի և «Ալտ-ինֆո» հեռուստաընկերության ղեկավար Զուրաբ Մախարաձեի բնակարանները։

Այս գործիչները հուլիսի 5-ին Tbilisi Pride շքերթի անցկացման դեմ կազմակերպված ցույցի գլխավոր նախաձեռնողներն էին։ Այդ ակցիայի ժամանակ ծեծի էին ենթարկվել այն լուսաբանող մի քանի տասնյակ լրագրողները։ Նրանցից մեկը՝ «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշկարավան, ծեծի ենթարկվելուց մի քանի օր անց մահացել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG