Մատչելիության հղումներ

Լավրովը հանդիպել է Աֆղանստանի նախագահի հետ


Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հանդիպել են Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Քննարկման հիմնական թեման Աֆղանստանում շարունակվող ռազմական գործողություններն էին։

«Բանակցությունների ընթացքում ռուսական կողմը կարևորել է Աֆղանստանում խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների օր առաջ մեկնարկը», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Իրադրությունը Աֆղանստանում սրվել էր այստեղ գտնվող ամերիկյան և դաշնակից ուժերի շուտափույթ դուրսբերման ֆոնին։ Պաշտոնական Քաբուլը հայտարարում է, որ կառավարական ուժերին վերջին օրերին հաջողվել է որոշակիորեն կայունացնել իրադրությունը՝ հետ մղելով «Թալիբան» շարժման զինյալների հարձակումները։

«Այս պահին կենտրոնական իշխանությանը ենթարկվում են երկրի 325 գավառներից 190-ը», - այսօր Քաբուլում հայտարարել է կառավարության ներկայացուցիչ Նադեր Նադերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG