Մատչելիության հղումներ

Լիբանանի քաղաքական ուժերը կրկին չկարողացան կառավարություն ձևավորել


Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին, արխիվ

Լիբանանի քաղաքական ուժերին կրկին չի հաջողվել կառավարություն ձևավորել։ Այդ մասին հինգշաբթի երեկոյան հեռարձակված հարցազրույցում հայտարարել է «Ալ-Մուստակբալ» դաշինքի առաջնորդ Սաադ Հարիրին։

Նրա խոսքով՝ ինքը լուրջ կասկածներ ունի, որ նոր կառավարության ձևավորման դեպքում նախագահ Միշել Աունի «Հայրենասիրական ճակատը» խորհրդարանում չի քվեարկի դրա օգտին։ Կառավարության ձևավորման հերթական փորձի տապալման մասին լուրի տարածումից հետո երեկ երեկոյան Բեյրութում բախումներ են սկիզբ առել ներքաղաքական ճգնաժամի շուտափույթ հաղթահարում պահանջող ցուցարարների և ոստիկանների միջև։

Կառավարական ճգնաժամի շարունակությունը քննադատել են նաև արևմտյան պետությունները՝ նախևառաջ Ֆրանսիան։

«Որքան ես եմ հասկանում, վարչապետի պաշտոնակատար Հարիրին, որն այդ պաշտոնում ժամանակավորապես նշանակվել էր Լիբանանի խորհրդարանի անդամների մեծամասնության կողմից, կառավարության նոր կազմը ներկայացրել է նախագահ Աունին, սակայն բախվել է մերժման։ Սա ևս մեկ սարսափելի միջադեպ է։ Այն ցույց է տալիս, որ լիբանանցի քաղաքական գործիչները ի վիճակի չեն հաղթահարել իրենց իսկ կողմից ստեղծված ճգնաժամը», - հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG