Այսօր հայտնի է դարձել Կիպրոսի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին։ Հունական «Քաթիմերինի» թերթի փոխանցմամբ, թուրքական պարեկային նավերից մեկը խոչընդոտել է Կիպրոսի սահմանապահ ծառայության նավի բնականոն հերթապահությունը՝ ստիպելով լքել Մորֆուի ծովածոցը և հեռանալ կղզու հունական հատվածում գտնվող Կատո Պիրգոս նավահանգստի ուղղությամբ։
Հունական աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպի ընթացքում թուրքական նավից նաև նախազգուշական կրակոցներ են արձակել։