Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարն ի շարս այլ հարցերի քննարկել են նաև Ղարաբաղի թեման


Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, արխիվ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հուլիսի 13-ին և 14-ին տեղի ունեցած քննարկումների ընթացքում ի շարս այլ հարցերի անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Ես նշել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կարգավիճակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղությանն ուղղված մեր համատեղ ջանքերի մասին»,- ասել է նախարար Լը Դրիանը:

Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության, նախարարը և պետքարտուղարը քննարկել են Ուկրաինայի իրավիճակին, Ռուսաստանի հետ հարաբերություններին, Իրանի միջուկային ծրագրին և միջազգային հրատապ այլ զարգացումներին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG