Մատչելիության հղումներ

Բրազիլիայի նախագահին տեղափոխել են զինվորական հիվանդանոց


Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հիվանդանոցում, Բրազիլիա, 14 հուլիսի, 2021թ.
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հիվանդանոցում, Բրազիլիա, 14 հուլիսի, 2021թ.

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն մայրաքաղաք Բրազիլիայից տեղափոխվել է Սան Պաոլոյի զինվորական հիվանդանոց, որտեղ կենթարկվի ստուգումների:

2018 թվականին Բոլսոնարոյին նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ դանակահարել են, նա ծանր վնասվածք է ստացել որովայնի շրջանում և դրանից հետո մի քանի անգամ վիրահատվել է:

Ըստ մասնագետների, 66-ամյա նախագահի այսօրվա առողջական վիճակի վատթարացումը կապված է այդ միջադեպի հետ:

Բոլսոնարոյի մոտ ի հայտ է եկել բավական հազվադեպ ախտանիշ՝ չընդհատվող հազ և քրոնիկ զկրտոց: Ենթադրվում է, որ այդ վիճակը հաղթահարելու համար կպահանջվի նոր վիրահատություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG