Մատչելիության հղումներ

2021-ի «Ավրորա»-ի միջոցառումները տեղի կունենան Վենետիկում՝ հոկտեմբերի 8-10-ը


«Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրները և մրցանակի 2019 թվականի դափնեկիր եզդի ակտիվիստ Միրզա Դինային, հոկտեմբեր, 2019թ.

2021 թվականի «Ավրորա» մրցանակի միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 8-10-ը: Այս մասին հայտարարում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

Բացի մրցանակի շնորհման արարողությունից, որի ընթացքում հայտնի կդառնա 2021-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, և Aurora Dialogues քննարկումներից, հյուրերն ու մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչներ, լայն հնարավորություն կունենան ուսումնասիրելու տեղի հայկական հարուստ ժառանգությունը, ասված է հաղորդագրությունում:

«Այդպիսով, «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն առաջին անգամ տեղի կունենա Եվրոպայում, ինչն էլ կընդգծի սերտ կապը համաշխարհային կարևորության մշակութային այս կենտրոնի և «Ավրորայի» գաղափարի միջև, որը խորապես արտահայտում է հարգանքը մարդկային կյանքի հանդեպ, ինչի կրողն է յուրաքանչյուր հայ և «Ավրորա» համաշխարհային շարժման յուրաքանչյուր անդամ: Սա կլինի նաև «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին ոչ առցանց արարողությունը կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո», - նշված է հաղորդագրությունում:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG