Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ապրող կուբացիները համերաշխություն են հայտնում Կուբայում բողոքների մասնակիցներին


ԱՄՆ-ում ապրող կուբացիների համերաշխության ակցիան, Մայամի
ԱՄՆ-ում ապրող կուբացիների համերաշխության ակցիան, Մայամի

Մայամիի նահանգում բնակվող ծագումով կուբացիները համերաշխության ցույցերով սատարում են Կուբայում աննախադեպ բողոքի ակցիաներ կազմակերպած հայրենակիցներին:

Մայամիի կուբացիները պարզել են պաստառներ, դրոշներ, վանկարկել են կարգախոսներ և դատապարտել են Կուբայի կոմունիստական ռեժիմի կողմից բնակիչների տարրական իրավունքների և ազատությունների ոտնահարումը:

Կուբայում անցած կիրակի օրը տեղի են ունեցել այդ երկրում չափազանց հազվադեպ զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները բողոք են հայտնել առաջին անհրաժեշտության ապրանքների և պարենի պակասի կապակցությամբ:

Հավանայի ռեժիմը հայտարարել է, որ այդ ցույցերն «ուղղորդվում են կապիտալիստական Ամերիկայի կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG