Մատչելիության հղումներ

Թալիբները գրավել են Պակիստանի հետ սահմանին գտնվող խոշոր անցակետը


Աֆղանստանից Պակիստան տեղափոխվելու նպատակով հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սահմանային անցակետի մոտ, Չաման, 15 հուլիսի, 2021թ.

Աֆղանստանում թալիբները գրավել են հարևան Պակիստանի հետ սահմանային խոշոր անցակետը, որը գտնվում է աֆղանական Վեշ և պակիստանյան Չաման ավանների միջև:

Ամերիկյան ուժերը հեռանում են Աֆղանստանից և դրան զուգահեռ թալիբները նորանոր շրջաններ են գրավում: Թալիբներից փախուստի դիմող մեծ թվով աֆղանստանցիներ հավաքվել են սահմանային անցակետի մոտ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարգադրությամբ ամերիկյան զորամիավորումները մինչև օգոստոսի վերջ լքելու են Աֆղանստանի տարածքը:

Վաշինգտոնը խոստացել է դուրս հանել Աֆղանստանից մոտ 2500 աֆղանստանցիների, ովքեր այս տարիների ընթացքում համագործակցել են ամերիկացիների հետ որպես թարգմանիչներ և կարող են դառնալ թալիբների թիրախը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG