Մատչելիության հղումներ

Համարանիշերի կորստի դեպքում պետական տուրքի վճարումով կտրվի դրա կրկնօրինակը


Կառավարության որոշմամբ նախատեսվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց պայմաններում համարանիշերի գողության և կորստի դեպքում վերջինիս օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը։ Կարգավորումները պատճառ են դարձել հիմնականում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունների և դրանք վերադարձնելու համար այն օգտագործողից գումար շորթելու համար։

Կառավարության այսօրվա նիստին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշեց, որ որոշմամբ զույգ համարանիշերի կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ պետական տուրքի վճարի դիմաց՝ 12 հազար դրամ, կհատկացվի համարանիշների կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ: Որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո և տարածվելու է 2020 թ. հունվարի 1-ից հետո առաջացած դեպքերի վրա:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում գողության նոր տեսակ է հայտնվել. գողանում են ավտոմեքենաների պետհամարանիշերը և սեփականատերերից դրամ շորթելով՝ վերադարձնում են:

«Իհարկե, վերջին շրջանում մեր իրավապահ մարմինները մի քանի այդպիսի խմբեր բացահայտել և ձերբակալել են, բայց մենք որոշեցին այդ հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կայացնել հետևյալ որոշումը, որ համապատասխան պետական տուրքի վճարումով կտրվի համարանիշի կրկնօրինակը: Այսինքն՝ այդ պարագայում քաղաքացին ոչ թե ստիպված կլինի համարանիշի վերադարձի համար մեծ գումար վճարել, այլ ուղղակի պետական տուրքով կստանա համարանիշի կրկնօրինակը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG