Մատչելիության հղումներ

«Ալաշկերտ»-ը հաղթահարեց Ուելսի չեմպիոնի արգելքը և անցավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ


Դրվագ «Ալաշկերտ» - «Կոնա Քուեյ» հանդիպումից, Երևան, 14-ը հուլիսի, 2021թ․
Դրվագ «Ալաշկերտ» - «Կոնա Քուեյ» հանդիպումից, Երևան, 14-ը հուլիսի, 2021թ․

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը հաղթահարեց Ուելսի չեմպիոն «Կոնա Քուեյ» ակումբի արգելքը և անցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։

Երեկ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած պատասխան հանդիպման լրացուցիչ ժամանակում «Ալաշկերտ»-ը հաղթեց մրցակցին 1:0 հաշվով: Թիմերի առաջին հանդիպումը Էբերիսթվիթում ավարտվել էր ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Երևանյան ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆ»-ի հետ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG