Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը, որոնցում ներգրավված կլինեն տարբեր զորատեսակներ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ երեկ ընդունելով Բաքվում Թուրքիայի նոր դեսպան Ջահիթ Բաղչիին։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Հասանովը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին ռազմական անձնակազմի պատրաստման և պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների ականազերծման գործում աջակցության համար:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում երկու երկրները համատեղ զորավարժություններ են անցկացնում գրեթե ամեն ամիս։