Մատչելիության հղումներ

Ստորագրվելու է հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորում է այսօր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող «Էյր Արաբիա»-ի միջև հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Այսօր կառավարության ղեկավարն ընդունել ու այդ հարցը քննարկել է «Էյր Արաբիա» ավիաընկերության խորհրդի նախագահ Շեյխ Աբդուլլահ Բին Մոհամադ Ալ Թանիի հետ:

Կառավարության փոխանցմամբ` «Էյր Արաբիա»-ի տնօրենների խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ հայկական ազգային ավիափոխադրողի հիմնումը, նոր ուղղություններով ավիաչվերթների կազմակերպումը նոր ազդակ կհաղորդվի հայկական ավիացիոն շուկայի զարգացմանը: Նրա խոսքով՝ իրենք Երևանը դիտարկում են որպես ավիահաղորդակցության ընդլայնման հետաքրքիր հնարավորություն: Ավիաընկերությունը գործելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ սակագներով՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG