Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում նշում են Բաստիլի գրավման 232-ամյակը


Ֆրանսիա - Ազգային տոնին նվիրված շքերթը Փարիզում, 14-ը հուլիսի, 2021թ.
Ֆրանսիա - Ազգային տոնին նվիրված շքերթը Փարիզում, 14-ը հուլիսի, 2021թ.

Ավելի քան 5 հազար զինծառայող, մի քանի տասնյակ միավոր զրահատեխնիկա, երկու տասնյակից ավելի ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ է մասնակցել այսօր Փարիզի կենտրոնում կազմակերպված ռազմական շքերթին։ Այն նվիրված էր Ֆրանսիայի գլխավոր պետական տոնին՝ Բաստիլի գրավման օրվան։

Ֆրանսիական հեղափոխության մեկնարկից 232 տարի անց կազմակերպված ռազմական շքերթն ընդունում էր Ֆրանսիայի նախագահը Էմանյուել Մակրոնը։

Տարբեր զորատեսակների ներկայացուցիչների՝ Փարիզի կենտրոնական Շանզ Էլիզե պողոտայում անցկացված շքերթը ֆրանսիական իշխանությունները նվիրել էին այն բոլոր զինծառայողների պատվին, որոնք մասնակցում են աֆրիկյան Մալի պետությունում անցկացվող համաեվրոպական «Թաքուբա» խաղաղապահ գործողությանը։ Այդ գործողությունը ղեկավարում են ֆրանսիացի զինվորականները։

Անցած տարի, 1945 թվականից ի վեր առաջին անգամ, Ֆրանսիայի իշխանությունները որոշել էին չեղարկել հուլիսի 14-ի ռազմական շքերթը։ Պատճառը կորոնավիրուսի համաճարակն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG