Մատչելիության հղումներ

Փաշինյանը ՔԿ-ից ակնկալում է ավելի արդյունավետ ու վճռական գործողություններ


Նոր պայմաններում Քննչական կոմիտեից վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ավելի արդյունավետ ու վճռական, ավելի հատուկ գործողություններ` ժողովրդի ակնկալիքները բավարարելու համար: Այս մասին Փաշինյանը նշել է կոմիտեի նորանշանակ ղեկավար Արգիշտի Քյարամյանին ներկայացնելիս:

«Իհարկե շատ կարևոր աշխատանք է արվել, սակայն շարունակաբար պիտի աշխատենք նախաքննության արդյունավետությունը, տեմպերը և արդյունավետ ելքերն ապահովելու ուղղությամբ», - ասել է Փաշինյանը:

Արգիշտի Քյարամյանն իր հերթին վստահեցրել է՝ Քննչական կոմիտեի առջև ծառացած յուրաքանչյուր խնդիր լուծվելու է արագ, արդյունավետ և օրենքի տառին համապատասխան:

Քյարամյանը կոմիտեի նախագահ է նշանակվել 2 օր առաջ` հուլիսի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG