Բաքուն և Թբիլիսին այլևս քույր քաղաքներ են։ Երկու մայրաքաղաքների ղեկավարները՝ Կախա Կալաձեն և Էլդար Ազիզովը համապատասխան համաձայնագիրը ստորագրել են նախօրեին։
«Բաքուն կդառնա Թբիլիսիի 21-րդ քույր քաղաքը։ Դա մեծապես կնպաստի Վրաստանի և Ադրբեջանի միջև բազմադարյա կապերի հետագա խորացմանը», - հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Այսօր արդեն Թբիլիսիի քաղաքապետին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Թբիլիսին և Բաքուն 1997 թվականից համարվում էին գործընկեր քաղաքներ։