Մատչելիության հղումներ

Բաքվի առաջնահերթությունը, ըստ Ալիևի, «հարյուր հազարավոր փախստականների վերադարձն է հայրենի օջախներ»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

«Այս փուլում Բաքվի գլխավոր խնդիրը հարյուր հազարավոր փախստականների վերադարձն է հայրենի օջախներ»․ - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է նախօրեին՝ դիմելով «Չմիացած պետությունների շարժման» արտգործնախարարների հեռավար գագաթնաժողովի մասնակիցներին։

«Հարյուր հազարավոր փախստականների վերադարձը շարունակում է Ադրբեջանի իշխանությունների առաջնահերթությունը մնալ։ Մենք սկսել ենք ազատագրված տարածքների վերականգնումը։ Այդ գործընթացը, սակայն, դանդաղում է այն ահռելի չափերի հասնող ականապատման պատճառով, որ իրականացրել են հայերն այդ շրջաններում», - հայտարարել է Ալիևը՝ հերթական անգամ պնդելով, թե 2020 թվականի աշնանը Ադրբեջանին հաջողվել է սեփական ուժերով և «ռազմաքաղաքական մեթոդներով» կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի պահանջները։

«Ղարաբաղյան հակամարտությունն այլևս անցյալում է», - մեկ անգամ ևս հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG