Մատչելիության հղումներ

Հրաձգություն Շուշիի մոտակայքում. ըստ Արցախի օմբուդսմենի՝ ադրբեջանցիներն օդ են կրակել


Ադրբեջանցի զինծառայողները և ռուս խաղաղապահները Շուշիի մատույցներում, նոյեմբեր, 2020թ․
Ադրբեջանցի զինծառայողները և ռուս խաղաղապահները Շուշիի մատույցներում, նոյեմբեր, 2020թ․

Երեկ ուշ երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել Շուշիի մոտակայքում։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է․ - «Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG