Մատչելիության հղումներ

Աշխատանքային միգրանտների զանգվածային ծեծկռտուք Մոսկվայում


Ռուսաստան - Ղրղըզստանցի աշխատանքային միգրանտներ Մոսկվայում, արխիվ
Ռուսաստան - Ղրղըզստանցի աշխատանքային միգրանտներ Մոսկվայում, արխիվ

Մոսկվայում աշխատանքային միգրանտների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել մետրոպոլիտենի «Կուզմինկի» կայարանի մոտ։ Ծեծկռտուքին մասնակցել են 200-ից 400 հարյուր միգրանտներ Կենտրոնական Ասիայի երկրներից, մասնավորապես Ուզբեկստանից, Ղրղըզստանից և Ջաջիկստանից։

Դանակի հարվածներից մի քանի վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց։

Ավելի քան 100 մարդ, մեծ մասը Ղրղըզստանի քաղաքացիներ, բերման են ենթարկվել, նրանք մեղադրվում են մանր խուլիգանության հոդվածով, որը տուգանք և 15 օրով կալանավորում է նախատեսում։

Ներքին գործերի նախարարությունից ասել են, որ ծեծկռտուք սարքելու մեղավորները դատարանի որոշումներով կվտարվեն Ռուսաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG