Մատչելիության հղումներ

Ըստ Ռումինիայի ԱԳ նախարարի՝ իրենց հունիսյան այցը պետք է լինի Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության վերականգնման մեկնարկը


Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունում է Եվրամիության երեք երկրների արտգործնախարարներին, Երևան, 25-ը հունիսի, 2021թ․
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունում է Եվրամիության երեք երկրների արտգործնախարարներին, Երևան, 25-ը հունիսի, 2021թ․

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն Թվիթերում գրառմամբ անդրադարձել է հունիսին Եվրամիության երկու այլ երկրների ԱԳ նախարարների հետ Հարավային Կովկաս կատարած այցին։

«Սա պետք է լինի տարածաշրջանում Եվրամիության ներգրավվածության վերականգնման մեկնարկը: Մենք պետք է հաշվի առնենք առկա և նոր բոլոր գործիքները, ինչպիսին են՝ Եվրամիության հետ համագործակցության խորացումը և վստահության ամրապնդման միջոցառումների խթանումը», - նշել է Աուրեսկուն։

Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի լիազորմամբ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան են այցելել հունիսի վերջին։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներին Երևանում ընդունել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը։

Թբիլիսիում ամփոփելով տարածաշրջանային աննախադեպ այցը՝ ԵՄ երեք երկրների ԱԳ նախարարները մասնավորապես կարևորել են Ղարաբաղյան պատերազմի հետևանքով գերեվարված անձանց ազատ արձակումը և ականապատման քարտեզների հանձնումը։

XS
SM
MD
LG